Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները

Երաշխավորվել են վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունները
27.05.2016 | 00:22

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպություններ երաշխավորելու մասին:

Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` Ուսուցման ազգային հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ և «Մաստեր Սթայլ» ՍՊԸ:


Հրամանի համար հիմք են ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 6–ի N 973-Ն հրամանով հաստատված կարգի 5-րդ կետը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի մայիսի 20-ի N 535-Ա/2 հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ